Թրամփ-Պուտին գագաթնաժողովը ապտակ էր ԵՄ-ի համար․ KZ
Աշխարհ
Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին գագաթնաժողովը ապտակ էր ԵՄ-ի համար, որը չէր ցանկանում պրագմատիկ բանակցությունների մեջ մտնել ռուսական կողմի հետ: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Գերհարդ Մանգոտը, նրա խոսքերն է մեջբերում ավստրիական Kronen Zeitung թերթը։
«Եվրոպացիներն ընդհանրապես չէին ցանկանում բանակցություններ վարել Պուտինի հետ։ Դա ապտակ էր ԵՄ երկրներին», - հայտնել է փորձագետը։ Նա նշել է՝ Ալյասկայում ձեռքբերված պայմանավորվածությունները, կարող են նշանակել ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ ԵՄ ռազմավարության «ձախողում և վերջ»:
«Ռուս և ամերիկացի առաջնորդների հանդիպման արդյունքում եվրոպացիների քաղաքական նպատակները իրական բանակցային կարգավորման դեպքում գործնականում հաշվի չեն առնվելու», - եզրափակել է քաղաքագետը:


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ