Ուկրաինային անհրաժեշտ է 45 միլիարդ դոլարի արտաքին օգնություն
Քաղաքական
Ուկրաինայի ընդհանուր ֆինանսական կարիքները ներկայում կազմում են շուրջ 45 միլիարդ դոլար։ Այդ մասին, ինչպես փոխանցում է ТАСС-ը, հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն։
Նրա խոսքով՝ աջակցության պահանջը վերջին շրջանում աճել է պետական բյուջեի դեֆիցիտի խորացման և արտաքին պարտավորությունների վճարումների ավելացման հետևանքով։ Մարչենկոն նշել է, որ բանակցություններն արտաքին նոր օգնության փաթեթների շուրջ շարունակվում են, սակայն պահանջվող գումարի մի մասը դեռևս մնում է չապահովված։
Նախարարը հավելել է, որ 2028 թվականից ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմը կարող է դառնալ ավելի պարզ․ այդ ժամանակ Ուկրաինան ԵՄ բյուջեում կունենա «սեփական գիծ և առանձին ծրագիր», որը կֆինանսավորի երկրի կարիքները։ Ավելի վաղ Ուկրաինայի ազգային բանկի ղեկավար Անդրեյ Պիշնին նշել էր, որ հաջորդ տարի երկրին անհրաժեշտ կլինի մոտ 35 միլիարդ դոլարի օգնություն։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ