Թեհրանն ու Երևանը համաձայնության են եկել երկրորդ Նորդուզի կամուրջի կառուցման շուրջ․ Tasnim
Քաղաքական
Թեհրանն ու Երևանը համաձայնության են եկել երկրորդ Նորդուզի կամուրջի կառուցման շուրջ, հաղորդում է Tasnim-ը։
«Ճանապարհային ոլորտում երկու երկրները նախնական համաձայնության են եկել երկրորդ Նորդուզի կամուրջի կառուցման, արդեն գոյություն ունեցող կամուրջի բարելավման, տերմինալների կարգավորման և բեռնատարների համար վճարների ճշգրտման շուրջ», - ասել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը։
Նա հավելել է, որ Պարսից ծոցը երկաթուղով Սև ծովի հետ կապող նախագիծը առաջ է տարվում։
«Իրանում Ջուլֆա տանող երկաթուղային գիծն արդեն գոյություն ունի, և դրա շարունակումը Նախիջևանից մինչև Երևան հաստատվել է։ Այս երկաթուղային գիծը կարող է կարևոր դեր խաղալ Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի և Եվրոպայի միջև տարանցիկ փոխադրումների գործում», - նշել է Սադեղը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)