Հասունացել է ժամանակը ՀՀ–Իրան հարաբերություները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի. Փաշինյան
Հասունացել է ժամանակը ՀՀ–ԻԻՀ հարաբերություները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այս մասին Իրանի նախագահի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երկուստեք համաձայնեցինք, որ հասունացել է ժամանակը՝ բարձրացնել մեր երկրների հարաբերությունները ռազմավարության գործընկերության մակարդակի։ Հանգամանալից քննարկեցինք տարածաշրջանային խաղաղության և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը, որոնք մեր կառավարության առանցքային առաջնահերթություններից են»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով՝
«Հայաստանը և ողջ հայ ժողովուրդը բարձր են գնահատում Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության նկատմամբ։ Հայաստանի և Իրանի համար մեր պետությունների միջև միջազգային սահմանների անխախտելիությունն ու անխափան հաղորդակցությունն ունի կենսական նշանակություն»։
Նա նշեց, որ Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ