ԱՄՆ նախագահ Թրամփը Ռուսաստան այցելելու հրավեր է ստացել
ԱՄՆ
Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա-24» հեռուստաալիքին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստան այցելելու հրավեր է ստացել։
Երբ նրան հարցրել են, թե արդյոք ամերիկացի առաջնորդը կարող է տարվա վերջ Մոսկվա գնալ, նա նշել է, որ հրավերն արդեն ուղարկվել է։
Ուրբաթ՝ օգոստոսի 15-ին, Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները յոթ տարվա ընթացքում առաջին անգամ լիարժեք հանդիպում անցկացրին։ Գագաթնաժողովը տեղի է ունեցել Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում և ավարտվել է նրանով, որ առաջնորդները հայտարարել են «նշանակալի առաջընթացի» մասին, սակայն առանց որևէ համաձայնագիր ստորագրելու։
Նրանք քննարկել են հիմնական հարցեր՝ Ուկրաինայում հակամարտության ավարտը, միջուկային զենքի վերահսկողության հեռանկարները և տնտեսության ու անվտանգության ոլորտներում երկկողմ շփումների վերականգնումը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)