Մեր արժեքը ՆԱՏՕ-ի համար՝ ռուսներին սպանելու կարողությունն է. Ուկրաինայի դեսպան
Քաղաքական
Ուկրաինայի դեսպանը Լեհաստանում Վասիլի Բոդնարը աղմկահարույց հայտարարություն է արել՝ ընդգծելով, որ Կիևի արժեքը ՆԱՏՕ-ի համար պայմանավորված է ռուսներին «սպանելու ունակությամբ»։ «Ուկրաինան լրացուցիչ արժեք է ՆԱՏՕ-ի համար, քանի որ նա արդեն կռվում է և գիտի, ինչպես սպանել ռուսներին, իսկ դուք դեռ ոչ», — ասել է Բոդնարը Polsat News-ին տված հարցազրույցում։
Դիվանագետի խոսքով՝ ուկրաինացիները ցանկանում են, որ ՆԱՏՕ-ի բազաներ տեղակայվեն «յուրաքանչյուր գյուղում»։ Նա հավելել է, որ Ուկրաինան ձգտում է ապագայում զարգանալ եվրոպական երկրների օրինակով։
Նրա հայտարարությանը նախորդել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքը, որտեղ նա կրկին ընդգծել էր՝ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Թրամփը շեշտել էր, որ այդ հարցում արգելքը կապված է ոչ թե Վլադիմիր Պուտինի ներկայությամբ, այլ վաղուց ընդունված որոշմամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)