ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը հնարավոր է համարում Պուտինի և Զելենսկու հանդիպումը
ԱՄՆ
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու միջև հանդիպումը հավանական է։ Նրա խոսքերը մեջբերել է CNBC-ն։
«Կարծես թե երկու կողմերն էլ պատրաստ են վերջ դնել այս հակամարտությանը», - ընդգծել է նա։
Օգոստոսի 18-ին Սպիտակ տանը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու միջև հանդիպումը։ Նրանցից բացի՝ բանակցություններին մասնակցել են նաև մի շարք եվրոպական առաջնորդներ, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)