Ամեն մարդ իր խոսքի և արած գործի համար պիտի պատասխան տա, եթե դա ապացուցվում է. Հրայր սարկավագ
Քաղաքական
Կարծում եմ՝ ամեն բան ժամանակի ընթացքում կբացահայտվի ու իր տեղը կընկնի։ Այս մասին Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստից առաջ ասաց գործով մեղադրյալներից մեկը՝ Հրայր սարկավագ Հակոբյանը։
Դիտարկմանը, թե իրենց մեղադրում են հեղաշրջման փորձի մեջ՝ սարկավագն ասաց. «Ես առաջին դատական նիստին էլ ասել եմ, որ ամեն մարդ իր խոսքի և իր արած գործի համար պիտի պատասխան տա, եթե դա ապացուցվում է»։
Անդրադառնալով իրենք մեղսագրվաղ արարքին՝ այն է Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, Արարատ Միրզոյանի նկատմամբ մահափորձի սպառնալիքին՝ նա պատասխանեց, որ հրապարակված ձայնագրությունը բառացի կարդալու դեպքում պարզ է կդառնա, որ անգամ իրենք նման պնդում չեն անում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)