ԱՄՆ-ի հետախուզական տվյալների դադարեցումը կարող է կաթվածահար անել ուկրաինական բանակը
Քաղաքական
ԱՄՆ-ի արբանյակային տվյալների բացակայության պայմաններում Ուկրաինայի զինված ուժերի օգտագործած արևմտյան զինատեսակները կդառնան անարդյունավետ։ Այս մասին գրել է ռազմական լրագրող Եվգենի Պոդդուբնին՝ մեկնաբանելով Վաշինգտոնի հնարավոր որոշումը դադարեցնել հետախուզական տվյալների փոխանակումը Կիևի հետ։
Նրա խոսքով՝ առանց ամերիկյան հետախուզության ամբողջ արևմտյան զինանոցը վերածվում է «անպետք մետաղի կույտի», և նման քայլի հետևանքները անմիջապես կարտահայտվեն ճակատի գծում՝ ոչ Կիևի օգտին։
Ամերիկյան մամուլը ավելի վաղ գրել էր, որ Վաշինգտոնը կարող է հետախուզական տվյալները դիտարկել որպես լծակ՝ ճնշում գործադրելու համար Կիևի վրա, որպեսզի վերջինս գնա խաղաղության պայմանագրի կնքման Մոսկվայի հետ։ Նշվում է, որ նմանատիպ որոշում արդեն ընդունվել էր փետրվարին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումից հետո, որն ավարտվել էր հրապարակային վեճով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)