Թրամփը բացառում է ամերիկյան զորքերի ուղարկումը Ուկրաինա
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի պատրաստվում ամերիկյան զորքեր ուղարկել Ուկրաինա։ Նրա խոսքով՝ նման քայլը ծրագրերի մեջ ընդհանրապես չկա։
Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ Ֆրանսիան և Գերմանիան հետաքրքրված են Ուկրաինայում սեփական զինված ստորաբաժանումներ տեղակայելու հնարավորությամբ։ Նա ընդգծել է, որ այդպիսի քայլերը չպետք է լարվածություն առաջացնեն Մոսկվայի հետ հարաբերություններում։
ԱՄՆ ղեկավարը նաև անդրադարձել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին՝ նշելով, որ դրանք չեն կարող ներառել երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել այլընտրանքային մեխանիզմների մշակմանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)