Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին՝ Արցախի օկուպացիայի վեցերորդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Իրանում մահապատժի են ենթարկել անկարգությունների ժամանակ հարձակումների գործով դատապարտված երեք մարդու Կրակովում ոստիկանությունը կրակ է բացել դանակով զինված տղամարդու ուղղությամբ՝ զանգվածային հրաձգությունից 12 ժամ անց CNN. UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հրաժարվել է դառնալ Թրամփի մամուլի քարտուղարը Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Խոշոր հրդեհ Սպիտակում. 1 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից (Լուսանկարներ) Կոլումբիայում ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք զինվոր է զոհվել Փրկարարները քարը հեռացրել են Հրազդան կիրճի ճանապարհի երթևեկելի հատվածից՝ վերականգնելով երթևեկությունը FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինայի համար 15 մլրդ դոլարի օգնություն են պատրաստում և ցանկանում են խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները The Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքում 

Փաշինյանն ու Փեզեշքիանը դատապարտել են Իրանի դեմ վերջին հարձակումը

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Գ. Նիկոլ Փաշինյանի հրավերով և Հայաստանի ու Իրանի միջև հարաբերություններն ամրապնդելու և ընդլայնելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Ն. Գ. Մասուդ Փեզեշքիանը 2025թ. օգոստոսի 19-ին (համապատասխանաբար արեգակնային օրացույցի 1404թ. մորդադի 28-ին) պաշտոնական այց կատարեց Հայաստանի Հանրապետություն։

Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի, ինչպես նաև նրանց ուղեկցող պատվիրակությունների միջև կայացած բանակցությունների ընթացքում երկու կողմերը մտքեր փոխանակեցին երկկողմ և բազմակողմ տարբեր հարցերի շուրջ և, գնահատելով երկու ժողովուրդների միջև պատմական, խոր ու բարեկամական հարաբերությունները և նրանց բազմադարյա մշակութային ու քաղաքակրթական ընդհանրությունները, վերահաստատեցին իրենց վճռականությունն՝ առավել ընդլայնելու այդ կապերը՝ օգտագործելով բոլոր միջոցներն ու հնարավորությունները, ինչպես նաև զարգացնելու և խթանելու երկկողմ, տարածաշրջանային և միջազգային տարբեր հարցերի շուրջ քաղաքական խորհրդակցությունները։ Ավելին, գոհունակություն հայտնելով երկու երկրների միջև երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում համագործակցության զարգացման դինամիկ և հեռանկարային միտումի, ինչպես նաև բարձր մակարդակներում երկխոսությունների ու պատվիրակությունների փոխանակումների կապակցությամբ՝ կողմերը.

•    ընդգծեցին իրենց վճռականությունը՝ խորացնելու երկու երկրների միջև հարաբերությունները    և    այն    բարձրացնելու    ռազմավարական գործընկերության մակարդակի:

•    նշեցին    բարձր    մակարդակի    կանոնավոր    քաղաքական խորհրդակցությունների    կարևորությունը՝    միտված    երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ մոտեցումների համադրմանը և համագործակցության ընդլայնմանը: Կողմերը շեշտեցին, որ անկախ միջազգային իրադրության փոփոխությունից՝ նրանք կշարունակեն հանձնառու    մնալ    երկկողմ    հարաբերությունների    ամրապնդմանն    ու համակողմանի փոխգործակցության զարգացմանը:

•    դատապարտելով  Իրանի  Իսլամական  Հանրապետության  դեմ  վերջին հարձակումը` կոչ արեցին հավատարիմ մնալ ՄԱԿ-ի Կանոնադրությանը և միջազգային իրավունքին,

•    ընդգծեցին    իրենց    հանձնառությունը    ՄԱԿ-ի    Կանոնադրությանը    և միջազգային իրավունքի ճանաչված սկզբունքներին ու նորմերին, այդ թվում՝ պետությունների ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության    հարգմանը,    միջազգային սահմանների անձեռնմխելիությանն ու անխախտելիությանը, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը բացառելուն, միմյանց ներքին գործերին չմիջամտելուն, վերահաստատեցին խաղաղ համակեցության ու բարիդրացիության վրա հիմնված հարաբերությունները։

•    Ընդգծեցին միջմարդկային կապերի զարգացման, ինչպես նաև գիտական, մշակութային ու զբոսաշրջային փոխանակումների կարևորությունը՝ միտված երկու ժողովուրդների միջև բարեկամության ու փոխճանաչման խթանմանը, այդ նպատակով երկու պետությունների քաղաքացիների տեղաշարժերի դյուրացմանը:

•    Անդրադառնալով երկու երկրների խորհրդարանների միջև երկխոսության և համագործակցության կարևորությանը՝ որպես ընդհանուր նպատակների ու տեսլականի առաջմղման նշանակալի բաղադրիչ՝ նշեցին մասնագիտացված հանձնաժողովների և խորհրդարանական բարեկամության խմբերի կարևորությունը միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակում։

•    Ընդգծեցին ընդհանուր բնապահպանական խնդիրների, մասնավորապես՝ Արաքս գետի աղտոտվածությունը երկկողմ համագործակցության միջոցով լուծելու անհրաժեշտությունը:

•    Ընդգծելով առևտրաշրջանառության ծավալների մեծացման համար առկա զգալի ներուժը և ողջունելով երկու երկրների միջև Միջկառավարական համատեղ հանձնաժողովի կանոնավոր նիստերի անցկացումը՝ վերահաստատեցին իրենց վճռականությունը՝ ընդլայնելու ու խորացնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում։

•    Երկու երկրների միջև առևտրի ծավալը 3 միլիարդ դոլարի հասցնելու նպատակով որոշեցին մեծացնել առևտրաշրջանառության ծավալները, ընդլայնել  փոխադարձ  ներդրումները  և  իրականացնել  համատեղ ենթակառուցվածքային նախագծեր՝ ուղղված երկու պետությունների բարեկամության և ընդհանուր շահերի ամրապնդմանը, այս առումով հաշվի առնելով նաև Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագրի ընձեռած հնարավորությունները:

•    Հաշվի առնելով երկու երկրների ընդհանուր շահերը Պարսից ծոց-Սև ծով երթուղու ամրապնդման հարցում՝ կողմերը շեշտեցին համապարփակ տրանսպորտային համագործակցության խթանման, տրանսպորտային ենթակառուցվածքների և տարանցիկ ուղիների զարգացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ արագացնելով երկու երկրների սահմանին Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը, նոր սահմանային անցակետերի զարգացումն ու արդիականացումը, ինչպես նաև երկու երկրների միջև կնքված համաձայնագրերի շրջանակում ճանապարհային վճարների նվազեցումը։


•    Հաստատեցին  Հայաստանի  Հանրապետությունից  Իրանի  Իսլամական Հանրապետություն էլեկտրաէներգիայի փոխանցման երրորդ գծի նախագծի կարևորությունը՝ ընդգծելով նշված նախագիծը արագ ավարտելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ աջակցություն հայտնելով գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման մասին համաձայնագրի շրջանակում երկու երկրների միջև գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ավելացմանը։


•    Ընդգծեցին երկու երկրների միջև տրանսպորտային և հաղորդակցային ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը՝ ներառյալ միջազգային  տրանսպորտային    ուղիների,    երկաթուղիների, ճանապարհների ամբողջականացումն ու տարանցիկ ուղիների զարգացումը, ինչը կհանգեցնի երկու երկրների տարածաշրջանային դերի բարձրացմանը։ Վերահաստատեցին Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարևորությունը և ընդգծեցին տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը պետությունների տարածքային ամբողջականության, ազգային ինքնիշխանության և իրավազորության շրջանակում՝ փոխադարձության հիման վրա։

•    Կարևորեցին  տնտեսության  տարբեր  բնագավառներում,  այդ  թվում՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության և ծառայությունների ոլորտներում համատեղ ձեռնարկություններին աջակցելու և երկու երկրների մասնավոր հատվածների գործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը։

•    Աջակցելով    Հայաստանի    Հանրապետության    և    Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության համաձայնագրի առնչությամբ զգալի ձեռքբերումները՝ ընդգծեցին տարածքային ամբողջականության, հավասար ինքնիշխանության, քաղաքական անկախության և ճանաչված միջազգային    սահմանների    անձեռնմխելիության    հարգման անհրաժեշտությունը։

•    Աջակցեցին  տարածաշրջանային  համագործակցության  մեխանիզմների՝ ներառյալ    «3+3»    տարածաշրջանային    խորհրդակցական    հարթակի խթանմանը:

•    Ընդգծեցին գլոբալ և տարածաշրջանային կարևոր հարցերի նկատմամբ մոտեցումների    մերձեցմանը    միտված    շարունակական խորհրդակցությունների անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնեցին սերտորեն համագործակցել տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Միավորված ազգերի կազմակերպության շրջանակում։

•    Ընդգծեցին  ահաբեկչության,  ծայրահեղականության,  անդրազգային կազմակերպված հանցավորության, թմրանյութերի մաքսանենգության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խաղաղությունն ու կայունությանը խաթարող անվտանգային այլ մարտահրավերների դեմ համատեղ պայքարի անհրաժեշտությունը:

•    Կարևորեցին  Հայաստանի  Հանրապետության  և  Իրանի  Իսլամական Հանրապետության միջև եղբայրական հարաբերությունների խորացման ու ընդլայնման ուղղությամբ համատեղ ջանքերի շարունակականությունը և նշեցին, որ այդ հարաբերությունները տարբեր քաղաքակրթությունների ու մշակույթների միջև խաղաղ համակեցության և կառուցողական համագործակցության օրինակ են: Երկու պետությունների ղեկավարները համաձայնեցին շարունակել բարձր մակարդակի պարբերական հանդիպումները՝ գնահատելու փոխգործակցության առաջընթացը և բացահայտելու հարաբերությունների զարգացման նոր ոլորտները:

Այս պաշտոնական այցի շրջանակում տեղի ունեցավ համատեղ գործարար համաժողով, որին մասնակցեցին Հայաստանի Հանրապետության վարչապետը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, երկու երկրների այլ պաշտոնյաներ, ինչպես նաև արդյունաբերողներ, ընկերությունների ղեկավարներ ու մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, որոնք քննարկեցին մասնավոր հատվածների միջև համագործակցության ընդլայնման ուղիները։


Նախագահ  Փեզեշքիանը  երախտագիտություն  հայտնեց  Հայաստանի վարչապետին ջերմ հյուրընկալության համար և հաջողություն մաղթեց Հայաստանի կառավարությանը բարեկամ Հայաստանի զարգացման և բարգավաճման շարունակական գործում: Ի հավելումն, նա վարչապետ Նիկոլ Փաշինյանին Իրան այցելելու հրավեր հղեց: Ընդունելով հրավերը՝ Հայաստանի վարչապետն իր հերթին երախտագիտություն հայտնեց: Այս այցի ընթացքում ստորագրվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում մի շարք փաստաթղթեր:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի միջև բանակցությունների արդյունքում սույն հայտարարությունը ստորագրվել է 2025թ. օգոստոսի 19-ին՝ իրանական օրացույցի 1404թ. մորդադի 28-ին՝ երկու բնօրինակով՝ յուրաքանչյուրը հայերեն, պարսկերեն և անգլերեն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին՝ Արցախի օկուպացիայի վեցերորդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Իրանում մահապատժի են ենթարկել անկարգությունների ժամանակ հարձակումների գործով դատապարտված երեք մարդու Կրակովում ոստիկանությունը կրակ է բացել դանակով զինված տղամարդու ուղղությամբ՝ զանգվածային հրաձգությունից 12 ժամ անց CNN. UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հրաժարվել է դառնալ Թրամփի մամուլի քարտուղարը Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Խոշոր հրդեհ Սպիտակում. 1 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից (Լուսանկարներ)Կոլումբիայում ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք զինվոր է զոհվել Փրկարարները քարը հեռացրել են Հրազդան կիրճի ճանապարհի երթևեկելի հատվածից՝ վերականգնելով երթևեկությունը FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինայի համար 15 մլրդ դոլարի օգնություն են պատրաստում և ցանկանում են խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները The Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքում Գազայի հատվածում ավերված շենքերի և տեղահանվածների վրանների ֆոնին միաժամանակ 250 զույգի ամուսնության արարողություն է տեղի ունեցել (տեսանյութ) Ճապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ տուժել է առնվազն 20 մարդ Հյուսիսային Կարոլինայում 76-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մի խումբ հեծանվորդների․ մեկ մարդ զոհվել է, առնվազն 12-ը՝ տուժել Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Ոստիկանությունը Կրակովում մասսայական uպանություն կատարած տղամարդու տանը հայտնաբերել է ևս երեք մшրմին Նոյեմբերի կեսերին երկու կենդանակերպի նշանների համար մեծ փոփոխություններ են սպասվում. ամեն ինչ այլևս երբեք նույնը չի լինի Մոսկվայի կենտրոնում հարյուրից ավելի մարդու են բերման ենթարկել. ոմանց զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր են հանձնել Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Գիտնականները ստեղծել են վիրտուալ Երկիր առանց կենդանի օրգանիզմների՝ Երկրից դուրս կյանք որոնելու համար Science Advances. Սնդիկը, որով հին մայաները զարդարում էին տաճարները, կարող էր կործանել երկու հնագույն էկոհամակարգեր Վեց տոննա քար և հարյուրավոր կիլոմետրերի ճանապարհ․ գիտնականները շարունակում են բացահայտել Սթոունհենջի առեղծվածը Փարիզի մերձակայքում հայտնաբերել են 6500 տարվա հնության գերեզմանոց՝ տասը տոննա կշռող քարե արձանով (Լուսանկարներ) BMW-ն քրոսովերների այլընտրանք է պատրաստում․ էլեկտրական i3-ը կդառնա ունիվերսալ (տեսանյութ) «Սա վիրավորում է իմ մշակույթը». Ավստրալիայում իտալացի շեֆ-խոհարարը հրաժարվել է պիցցայի մեջ արքայախնձոր ավելացնել և կորցրել է աշխատանքը Իսպանական նավի գանձերի մեջ հայտնաբերված կողպեքը բացել են նավաբեկությունից 443 տարի անց (Լուսանկար) ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենՉինաստանը նոր առևտրային հրթիռի օգնությամբ ուղեծիր է դուրս բերել չորս արբանյակԲրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկըԱլգաուի Ալպերի ավստրիական կողմի վերջին սառցադաշտը կորցրել է իր կարգավիճակը և կարող է անհետանալ մինչև հաջորդ տարիՓարիզում բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 46,000 մարդԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ. ՍԱՏՄՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների տեղակալները մասնակցել են Երևան-Սոֆիա չվերթների վերագործարկման արարողությանըԷրդողանը Թրամփի հետ հեռախոսով քննարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը և Ուկրաինայում պատերազմըՆիկոլ Փաշինյանի քայլերը շախմատիստի ցայտնոտային քայլեր ենԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համարՓարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներովՄեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներԵրևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններինՄիակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն էԹրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել Եվրոպայի համար. ԶելենսկիԱյսօր Փաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը. ԶուրաբյանՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել էԻրաքը բանակցում է ՕՊԵԿ-ի հետ նավթի արտահանման քվոտան ավելացնելու շուրջՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգներըՀատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ)
Ամենադիտված