Թրամփը բացատրեց, թե ինչու չէր զանգում Պուտինին եվրոպացի առաջնորդների ներկայությամբ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երբեք չի զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եվրոպացի առաջնորդների ներկայությամբ՝ համարելով դա անհարգալից քայլ։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Տրամփը դադարեցրել էր բանակցությունները եվրոպացի ղեկավարների և Վլադիմիր Զելենսկու հետ, որպեսզի անձամբ խոսի Պուտինի հետ։ Զրույցից հետո հանդիպումը Սպիտակ տանը շարունակվել էր։
Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը հաստատել էր հեռախոսազանգի փաստը՝ նշելով, որ այն տևել է քառասուն րոպե և եղել է անկեղծ ու կառուցողական։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)