Ռուսաստանը հզոր ռազմական տերություն է. Թրամփ
Քաղաքական
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը հզոր ռազմական տերություն է, անկախ այն բանից՝ դա դուր է գալիս մյուսներին, թե ոչ։
«Ռուսաստանը հզոր ռազմական տերություն է, դա փաստ է, դուր գա դա ինչ-որ մեկին, թե ոչ», — ընդգծել է Թրամփը։
Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը շատ ավելի մեծ երկիր է, քան Ուկրաինան, և չի կարելի հակամարտության մեջ մտնել «պետության հետ, որը տասը անգամ մեծ է քեզնից»։ Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը կոչ էր արել Վլադիմիր Զելենսկուն ճկունություն ցուցաբերել և գնալ որոշ զիջումների՝ հակամարտության կարգավորման համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)