Թրամփը պատրաստվում է հանդիպել Պուտինի և Զելենսկու հետ՝ Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու համար
Քաղաքական
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է հասնել համաձայնության Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու հետ նախատեսվող եռակողմ հանդիպման ընթացքում։
«Ես զանգահարեցի նախագահ Պուտինին։ Մենք փորձում ենք պայմանավորվել նախագահ Զելենսկու հետ հանդիպման մասին։ Կտեսնենք, թե ինչ արդյունք կտա դա։ Եթե ամեն ինչ հաջողվի, հարցը կփակեմ հենց եռակողմ հանդիպման ժամանակ», — նշել է Թրամփը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Կրիմի վերադարձը Ուկրաինային, ինչպես նաև նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին, անհնար են։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)