Զելենսկին 11 տարի առաջ կանխատեսել էր իր իշխանության ավարտը. Զախարովա
Քաղաքական
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեռ 11 տարի առաջ կանխատեսել էր, թե ինչով կավարտվի իր իշխանությունը։
Զախարովայի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վերջին հանդիպման ժամանակ, երբ նա տեսել է Կիևի կողմից կորցրած տարածքների քարտեզը, հիշել է 2014 թվականի տեսագրությունը։ Դրանում Զելենսկին ասում էր, թե չի ցանկանում մտնել քաղաքականություն, քանի որ «անարժան» է և «բավարար իմաստություն չունի» նման պաշտոնների համար։
«Ստացվում է, որ նա բառացիորեն կանխատեսել էր, թե ինչով դա կավարտվի՝ առանց իմաստության, կրթության և անհրաժեշտ արժանիքների», — գրել է Զախարովան։ Ավելի վաղ ԱՄՆ նախկին դեսպան Սթիվեն Փայֆերը հայտարարել էր, որ Վաշինգտոնը չի բացառում Զելենսկու տարածքային զիջումները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)