Հոգեբանը զգուշացրել է սոցցանցերում կարճ տեսանյութերի թաքնված վտանգի մասին
Հասարակություն
Կլինիկական հոգեբան Յուլիա Դենիսովա-Մելնիկովան նախազգուշացրել է, որ սոցիալական ցանցերում կարճ տեսանյութերի դիտումը վնասում է նյարդային համակարգին և քնի որակին։ Նրա խոսքով՝ մշտական ծանուցումներն ու արագ փոփոխվող բովանդակությունը գերծանրաբեռնում են ուղեղը, որը չի հասցնում մշակել ստացվող տեղեկատվությունը։
«Աչքերը ամենաուժեղ կապն ունեն շրջապատի հետ։ Երբ դիմացում լուսավորվող էկրան է և արագ, հուզական տեսանյութեր են պտտվում, դա ուժեղացնում է նյարդային գրգռվածությունը։ Ամեն նոր տեսահոլովակի ժամանակ առաջանում է նոր ցնցում, որը վնասում է նյարդային համակարգին», — նշել է մասնագետը։
Նրա խոսքով՝ սոցիալական ցանցերից կախվածությունը համեմատելի է ալկոհոլիզմի կամ խաղամոլության հետ։ Գաջեթների օգտագործումը հատկապես վնասակար է երեկոյան ժամերին․ այն խաթարում է խոր քունը, ինչի հետևանքով մարդը չի հանգստանում և հաջորդ օրը նորից փորձում է ինտերնետում գտնել հուզական «լիցք»։ «Սա փակ շրջան է», — ընդգծել է հոգեբանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)