Լավրով․ Ուկրաինայի անկախությունը կարող է կորցնել միջազգային ճանաչումը չեզոքությունից հրաժարվելու դեպքում
Քաղաքական
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Россия 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Ուկրաինայի անկախության միջազգային ճանաչման հիմքերը կարող են վերանալ, եթե Կիևը հրաժարվի չեզոք կարգավիճակից։
Լավրովը հիշեցրել է, որ չեզոքության պարտավորությունը եղել է հիմնական նախապայմանը, երբ միջազգային հանրությունը ճանաչել է Ուկրաինայի անկախությունը։ Նա նաև հիշատակել է նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները՝ կապված միջուկային զենք ձեռք բերելու, ՆԱՏՕ-ին միանալու և չեզոք կարգավիճակից հրաժարվելու մտադրությունների մասին։
«Հենց այդ պարտավորությունն էր հիմք հանդիսացել Ուկրաինայի միջազգային ճանաչման համար։ Եթե այժմ Զելենսկու վարչակազմը հրաժարվում է այս պայմաններից, խոսում է միջուկային զենքի, ՆԱՏՕ-ին անդամակցելու և չեզոքությունից հրաժարվելու մասին, ապա այն դրույթները, որոնց հիման վրա Ուկրաինան ճանաչվել էր որպես անկախ պետություն, վերանում են», — ընդգծել է Լավրովը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)