Իրակլի Եղոյանը տեղափոխվել է Նիդերլանդների ուժեղագույն լիգա
Սպորտ
Վրաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Իրակլի Եղոյանը «Վիտեսից» տեղափոխվել է «Էքզելսիոր», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայազգի ֆուտբոլիստի հետ ստորագրվել է 3 տարվա պայմանագիր: 21-ամյա Եղոյանն իր նոր ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակում:
«Տվենտեի» սանը «Վիտեսի» կազմում առաջին մրցաշրջանում 37 խաղում խփել է 9 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում:
«Էքզելսիորը» նախորդ մրցաշրջանում Նիդերլանդների երկրորդ լիգայում գրավել է 2-րդ տեղը և նոր մրցաշրջանը կանցկացնի Էրեդիվիզիում:


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ