Չելյաբինսկի ադրբեջանական համայնքի ղեկավարին զրկել են ՌԴ քաղաքացիությունից
Քաղաքական
Չելյաբինսկի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար և խոշոր գործարար Արշադ Խանքիշիևը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից և արգելվել է նրա մուտքը երկիր։
Ըստ «Царьград Урал»-ի, նրա անձնագիրը չեղարկվել է Դաշնային անվտանգության ծառայության (ՖՍԲ) որոշմամբ․ այդ տեղեկությունը, թեև պաշտոնապես չի հաստատվել, հաստատել է իրավապահ համակարգի աղբյուրը՝ նշելով, որ դատարանը որոշումը կայացրել է «հավաքված ապացույցների հիման վրա»։ Միաժամանակ «Sputnik Արմենիա»-ն հայտնում է, որ Խանքիշիևին մեղադրում են էթնոսեպարատիզմի քարոզի մեջ։
Ավելի վաղ Խանքիշիևը ղեկավարել է նաև մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք դատարանի որոշմամբ լուծարվել են։ Նրա անունով գրանցված են մի քանի ընկերություններ, այդ թվում՝ մրգի առևտրով և ռեստորանային բիզնեսով զբաղվող («Ֆրուկտդոմ», «Ֆրուտ-Հաուզ», «Նար Շարաբ»), որոնց տարեկան շրջանառությունը հասնում է միլիարդավոր ռուբլիների։
Ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցը այս որոշումը գնահատել է որպես «պատասխան Բաքվից հնչող անպատկառությանը» և հարված ադրբեջանական համայնքի ֆինանսական ազդեցությանը։ Նրա խոսքով՝ նման քայլերը փոխում են Ռուսաստանի ադրբեջանական համայնքի բիզնես սխեմաները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)