ԵՄ-ն վերադարձրել է Վաշինգտոնին առևտրի և մաքսատուրքերի հայտարարության նախագիծը
Աշխարհ
Եվրահանձնաժողովը Վաշինգտոնին է վերադարձրել առևտրի և մաքսատուրքերի վերաբերյալ համատեղ հայտարարության նախագիծը։ Հանձնաժողովի մամուլի խոսնակը Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ նշեց, որ նախագիծը ստացվել էր նախորդ շաբաթ և վերադրվել է ԱՄՆ-ին՝ շարունակվող բանակցությունների շրջանակում։
Նրա խոսքով՝ քաղաքական մակարդակում շփումները շարունակվում են՝ ԵՄ առևտրի հանձնակատար Մարոշ Շեֆչովիչի, ԱՄՆ առևտրի նախարար Հոուարդ Լութնիկի և ԱՄՆ առևտրի ներկայացուցչի Ջեյմիսոն Գրիրի մասնակցությամբ։ «Աշխատանքը շարունակվում է», — հավելել է պաշտոնյան։
Հիշեցնենք, որ հուլիսի վերջին ԵՄ-ն ու ԱՄՆ-ը կնքել էին առևտրային շրջանակային համաձայնություն, որով սահմանվել էր 15 տոկոս մաքսատուրք։ Սակայն Բրյուսելը դեռ սպասում է Սպիտակ տան գործադիր հրամաններին՝ նախատեսված բացառությունների, մասնավորապես՝ ավտոմոբիլային արդյունաբերության վերաբերյալ, հայտնում է Reuters-ը։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ