Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից (Լուսանկարներ) Կոլումբիայում ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք զինվոր է զոհվել Փրկարարները քարը հեռացրել են Հրազդան կիրճի ճանապարհի երթևեկելի հատվածից՝ վերականգնելով երթևեկությունը FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինայի համար 15 մլրդ դոլարի օգնություն են պատրաստում և ցանկանում են խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները The Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքում Գազայի հատվածում ավերված շենքերի և տեղահանվածների վրանների ֆոնին միաժամանակ 250 զույգի ամուսնության արարողություն է տեղի ունեցել (տեսանյութ) Ճապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ տուժել է առնվազն 20 մարդ Հյուսիսային Կարոլինայում 76-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մի խումբ հեծանվորդների․ մեկ մարդ զոհվել է, առնվազն 12-ը՝ տուժել Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Ոստիկանությունը Կրակովում մասսայական uպանություն կատարած տղամարդու տանը հայտնաբերել է ևս երեք մшրմին Նոյեմբերի կեսերին երկու կենդանակերպի նշանների համար մեծ փոփոխություններ են սպասվում. ամեն ինչ այլևս երբեք նույնը չի լինի Մոսկվայի կենտրոնում հարյուրից ավելի մարդու են բերման ենթարկել. ոմանց զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր են հանձնել 

Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 126,5 մլն դրամ․ ՆԳՆ-ն ամփոփել է կիսամյակն Արմավիրում

Հասարակություն

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը օրերս այցելել է Արմավիրի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։

Վաղ առավոտյան նախարար Սարգսյանը մասնակցել է Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի հրահանգավորմանը։

Արփինե Սարգսյանը, դիմելով անձնակազմին, ընդգծել է, որ անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարներն էականորեն նվազել են, ինչը վկայում է պարեկների կողմից առավել արդյունավետ հսկողություն իրականացնելու մասին։ Այսուհանդերձ, ՆԳ նախարարը հանձնարարել է կրկնապատկել ջանքերը ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարները նվազագույնի հասցնելու համար։

425.jpg (319 KB)

ՆԳՆ ոստիկանության աշխատանքի ամփոփմանը ներկա են եղել Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա ընթացքում կատարված աշխատանքը՝ նշելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Քրեական ոստիկանության գործառույթներին վերաբերելի հանցագործությունների թիվը 81-ով նվազել է։

426.jpg (323 KB)

Ընդհանուր պատկերում՝ հիմնականում նվազել են մարդու կյանքի և առողջության դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցանքները։ Միևնույն ժամանակ, աճել են բնակարանային գողություններն ու համակարգչային հափշտակությունները։ Հաշվետու ժամանակահատվածում Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են թմրամիջոցների իրացման 76 դեպք, ինչը դրական առումով էականորեն տարբերվում է անցած տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից։ Հաշվետու ժամանակահատվածում քրեական հետապնդում է իրականացվել 80 անձի նկատմամբ, ինչը ևս անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ էականորեն բարձր է։ Ակտիվ աշխատանք է տարվել նաև տնտեսական ու կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարում, ինչի արդյունքում պետությանը և համայնքներին պատճառված վնասից արդեն իսկ վերականգնվել է շուրջ 126 միլիոն 500 հազար ՀՀ դրամ։

Զեկույցներով հանդես են եկել նաև Համայնքային ոստիկանության Արմավիրի մարզի բաժինների ղեկավարները։

427.jpg (176 KB)

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում գրանցվել է 506 դեպք, բացահայտվել՝ 452-ը։ Նվազել են մարդու և սեփականության դեմ ուղղված ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունները, աճել՝ տնտեսական գործունեության դեմ ուղղվածները։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ լատենտային բնույթի հանցատեսակների առումով էականորեն աճել են ապօրինի զենք-զինամթերքի շրջանառության, նվազել՝ ապօրինի թմրաշրջանառության բացահայտումները։ Հաշվետու ժամանակահատվածում աճել են ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշվառումները։

Ընդհանուր պատկերում բացահայտումների առումով առավել դրական արդյունքն արձանագրվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում։ Գրանցված 703 հանցանքից բացահայտվել է 670-ը։ Ընդ որում՝ բաժնի սպասարկման տարածքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 142-ով քիչ հանցանք։ Նվազումն արձանագրվել է գրեթե բոլոր ուղղություններով՝ բացառությամբ տնտեսական գործունեության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների։ Արձանագրվել է զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման աճ։

428.jpg (184 KB)

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման առումով աճ է արձանագրվել նաև Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնում։ Գրանցված ընդհանուր 58 տարատեսակ հանցանքից բացահայտվել է 42-ը։ Նվազել են մարդու և սեփականության դեմ ուղղված հանցանքները, աճել՝ հասարակական կարգի դեմ ուղղվածները։ Բաժնի սպասարկման տարածքում նվազել են նաև ընտանիքում բռնության գործադրման դեպքերը։ Միաժամանակ 5 բռնարար հաշվառվել է։

Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակը հաշվետու կիսամյակում սպասարկել է 6141 ահազանգ՝ 866-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տարբեր վարչական իրավախախտումների փաստերով Արմավիրի պարեկները կազմել են ընդհանուր 39․230 արձանագրություն՝ 5707-ով քիչ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել է ոչ սթափ 774 վարորդ։ Բացի այդ, Արմավիրի պարեկները բացահայտել են 438 հանցանք, այդ թվում՝ 11 ապօրինի թմրաշրջանառության, 2՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման դեպք։

429.jpg (201 KB)

Զեկույցների ավարտին նախարար Սարգսյանը, գնահատելով Ոստիկանության ծառայությունների անցած վեց ամսվա աշխատանքը, քննարկման առարկա է դարձրել մի շարք թիրախային հարցեր, որոնց լուծումը կնպաստի հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը։

ՆԳ նախարարը հանձնարարել է 2-րդ կիսամյակում տնտեսական հանցագործությունների դեմ պայքարը դարձնել առավել առաջնային։ Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրություն դարձնել ապօրինի հանքարդյունաբերության դեպքերի բացահայտման ու պետությանը պատճառված վնասների վերականգնման գործընթացներին։

Անդրադառնալով մարզում տեղի ունեցած և հասարակական հնչողություն ստացած որոշ հանցանքների՝ նախարար Սարգսյանն անձնակազմից պահանջել է կոնֆլիկտային հարաբերություններ ունեցող անձանց շրջանում ակտիվացնել կանխարգելիչ միջոցառումները՝ անկախ նրանց կարգավիճակից ու հասարակության մեջ ունեցած դիրքից։

430.jpg (583 KB)

Կանխարգելման տեսանկյունից ՆԳ նախարարը առանձնացրել է գիշերային շրջիկ ծառայությունների ինտենսիվացումը, օրվա ցանկացած ժամի մարդաշատ ու բակային տարածքներում ոստիկանության ծառայողների պատշաճ ներկայությունը, բնակչության հետ առողջ շփումները։

Նախարար Սարգսյանը հանձնարարել է գործընկեր կառույցների հետ փոխլրացնող միջոցառումներով այս տարվա երկրորդ կիսամյակում ավելի դրական արդյունք արձանագրել ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման, ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտման ու հանցանք կատարած անձանց նկատմամբ քրեական հետապնդման հարուցման առումով։

Հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարի ուղղությամբ Արփինե Սարգսյանը կարևորել է նաև վետերան ոստիկանների ներուժի և փորձի օգտագործումը, նրանց հետ մասնագիտական շփումների ակտիվացումը։

431.jpg (669 KB)

Ծառայությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությանը հատկացվել է էլեկտրոմոբիլ։

Նույն օրը ՆԳ նախարարը, տեղակալ Արմեն Ղազարյանի ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի ուղեկցությամբ, այցելել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Արմավիրի բաժին, հետևել մատուցվող ծառայությունների ընթացքին ու քաղաքացիներից հետաքրքրվել դրանց որակից։

Նախարար Սարգսյանը, Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, եղել է նաև Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատում, ծանոթացել շենքային պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը, հաղորդակցվել հրշեջ-փրկարարների հետ։

432.jpg (1.05 MB)

Այնուհետև Արփինե Սարգսյանն այցելել է Մեծամորում ծառայություն իրականացնող ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակ, զրուցել աշխատակիցների հետ, քաղաքացիներից հետաքրքրվել մատուցվող ծառայությունների ընթացքից։

ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Մեծամորի հաշվառման-քննական բաժնում, վարչության պետ Արարատ Թևոսյանի ուղեկցությամբ Արփինե Սարգսյանը շրջել է ստորաբաժանման տարածքում, զրուցել քաղաքացիների հետ, որոնք գոհունակություն են հայտնել մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ:

Արմավիր կատարած այցի շրջանակներում ՆԳ նախարարն այցելել է նաև Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի Մեծամորի դասակ, շրջել դասակի նոր վերանորոգված վարչական շենքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին ու տեխնիկական համալրվածությանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից (Լուսանկարներ)Կոլումբիայում ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք զինվոր է զոհվել Փրկարարները քարը հեռացրել են Հրազդան կիրճի ճանապարհի երթևեկելի հատվածից՝ վերականգնելով երթևեկությունը FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինայի համար 15 մլրդ դոլարի օգնություն են պատրաստում և ցանկանում են խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները The Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքում Գազայի հատվածում ավերված շենքերի և տեղահանվածների վրանների ֆոնին միաժամանակ 250 զույգի ամուսնության արարողություն է տեղի ունեցել (տեսանյութ) Ճապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ տուժել է առնվազն 20 մարդ Հյուսիսային Կարոլինայում 76-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մի խումբ հեծանվորդների․ մեկ մարդ զոհվել է, առնվազն 12-ը՝ տուժել Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Ոստիկանությունը Կրակովում մասսայական uպանություն կատարած տղամարդու տանը հայտնաբերել է ևս երեք մшրմին Նոյեմբերի կեսերին երկու կենդանակերպի նշանների համար մեծ փոփոխություններ են սպասվում. ամեն ինչ այլևս երբեք նույնը չի լինի Մոսկվայի կենտրոնում հարյուրից ավելի մարդու են բերման ենթարկել. ոմանց զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր են հանձնել Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Գիտնականները ստեղծել են վիրտուալ Երկիր առանց կենդանի օրգանիզմների՝ Երկրից դուրս կյանք որոնելու համար Science Advances. Սնդիկը, որով հին մայաները զարդարում էին տաճարները, կարող էր կործանել երկու հնագույն էկոհամակարգեր Վեց տոննա քար և հարյուրավոր կիլոմետրերի ճանապարհ․ գիտնականները շարունակում են բացահայտել Սթոունհենջի առեղծվածը Փարիզի մերձակայքում հայտնաբերել են 6500 տարվա հնության գերեզմանոց՝ տասը տոննա կշռող քարե արձանով (Լուսանկարներ) BMW-ն քրոսովերների այլընտրանք է պատրաստում․ էլեկտրական i3-ը կդառնա ունիվերսալ (տեսանյութ) «Սա վիրավորում է իմ մշակույթը». Ավստրալիայում իտալացի շեֆ-խոհարարը հրաժարվել է պիցցայի մեջ արքայախնձոր ավելացնել և կորցրել է աշխատանքը Իսպանական նավի գանձերի մեջ հայտնաբերված կողպեքը բացել են նավաբեկությունից 443 տարի անց (Լուսանկար) ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենՉինաստանը նոր առևտրային հրթիռի օգնությամբ ուղեծիր է դուրս բերել չորս արբանյակԲրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկըԱլգաուի Ալպերի ավստրիական կողմի վերջին սառցադաշտը կորցրել է իր կարգավիճակը և կարող է անհետանալ մինչև հաջորդ տարիՓարիզում բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 46,000 մարդԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ. ՍԱՏՄՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների տեղակալները մասնակցել են Երևան-Սոֆիա չվերթների վերագործարկման արարողությանըԷրդողանը Թրամփի հետ հեռախոսով քննարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը և Ուկրաինայում պատերազմըՆիկոլ Փաշինյանի քայլերը շախմատիստի ցայտնոտային քայլեր ենԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համարՓարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներովՄեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներԵրևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններինՄիակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն էԹրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել Եվրոպայի համար. ԶելենսկիԱյսօր Փաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը. ԶուրաբյանՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել էԻրաքը բանակցում է ՕՊԵԿ-ի հետ նավթի արտահանման քվոտան ավելացնելու շուրջՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգներըՀատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ)Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցելԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըԵթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ)Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներՔա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ԿարապետյանցՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. Թրամփ
Ամենադիտված