Թրամփը լեզվի սայթաքում է թույլ տվել Ղրիմի վերաբերյալ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկացի լրագրող Մարկ Լևինի հետ հարցազրույցում ասել է, որ Ղրիմը գտնվում է օվկիանոսի մոտ և այն համեմատել է թերակղզին Տեխաս նահանգի հետ, գրում է Clash Report Telegram ալիքը։
«Այն հրաշալի է։ Այդ հսկայական հողակտորը, որը ձգվում է ուղիղ օվկիանոսի մեջ, ուղիղ Սև ծովի մեջ, այնքան գեղեցիկ է։ Այսինքն՝ այն այնքան հիասքանչ է», - ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը համեմատել է Ղրիմի թերակղզին Տեխաս նահանգի հետ՝ նշելով, որ դրանք չափսերով մոտ են։ Հայտնի է, որ ամերիկյան նահանգը տարածքով մի քանի անգամ մեծ է Ղրիմից։
Ամերիկացի առաջնորդը նաև նշել է, որ եթե Ղրիմը իր կառավարման օրոք դառնար Ռուսաստանի մաս, լրատվամիջոցները կխոսեն դրա մասին հաջորդ 20 տարիների ընթացքում։ Բայց քանի որ դա տեղի է ունեցել Բարաք Օբամայի նախագահության օրոք, բոլորը լռում են։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)