Իլոն Մասկը որոշել է հետաձգել ԱՄՆ-ում սեփական կուսակցության ստեղծումը
ԱՄՆ
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը որոշել է հետաձգել սեփական կուսակցության ստեղծումը հանրապետական ընտրազանգվածին չշեղելու և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ բարեկամական հարաբերություններ պահպանելու համար։ Այս մասին հայտնել է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Լրագրողների խոսքով՝ Մասկը քննարկում է Վենսին 2028 թվականի նախագահական ընտրություններում ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը, սակայն դեռևս չի ցանկանում հրաժարվել սեփական կուսակցության գաղափարից և կարող է փոխել իր կարծիքը այս հարցում, երբ մոտենան միջանկյալ ընտրությունները։
Նշվում է, որ Մասկը մոտ 300 միլիոն դոլար է ծախսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հանրապետական կուսակցության այլ անդամների քարոզարշավի վրա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)