Բացահայտվել է Լեհաստանում ընկած անհայտ օբյեկտի ծագումը
Աշխարհ
Լեհաստանի արևելքում գտնվող Օսինի գյուղի շրջանում ընկած և պայթած անհայտ օբյեկտը ռազմական dրոն է: Այս մասին հայտարարել է Լյուբլինի շրջանային դատախազ Գժեգոժ Տրուս7իչը, փոխանցում է RMF24-ը։
«Հետաքննության նախնական արդյունքները ցույց են տալիս, որ ռազմական անօդաչու է ընկել», - հայտնել է նա:
Ըստ պարբերականի աղբյուրի՝ ընկած անօդաչուն մարտական մաս չի ունեցել, ինչը նշանակում է, որ խոսքը կեղծ դրոնի մասին է, որի նպատակը ՀՕՊ համակարգերի ուշադրությունը մարտական անօդաչուներից շեղելն է: Նշվում է, որ դեպքի վայրում աշխատող ծառայությունները դեռևս չեն կարողանում պարզել, թե ում է պատկանում դրոնը և որտեղ է այն արտադրվել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին, Լեհաստանի արևելքում՝ Ուկրաինայի սահմանից մոտ 100 կմ հեռավորության վրա, անհայտ օբյեկտ էր ընկել և պայթել։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ