Կրկնակի հարված․ Կիրկորովի ավելորդ քաշի իրական պատճառը բացահայտվեց
Հասարակություն
Ֆիլիպ Կիրկորովի քաշի կտրուկ փոփոխությունները կապված են ոչ թե դիետայի խախտման, այլ հորմոնալ խնդիրների հետ։ Այս մասին «Страсти» պորտալին հայտնել է բժիշկ-դիետոլոգ Աննա Ցուկանովան։
Մասնագետը նշել է, որ 58-ամյա արտիստը նախկինում նիհարել է ոչ թե առողջ սննդակարգի ու սպորտի շնորհիվ, ինչպես պնդել էր ինքն, այլ արագ և կարճաժամկետ մեթոդներով։ «Եթե մարդը հետևում է ճիշտ սննդակարգի կանոններին, քաշը պահպանվում է երկարաժամկետ։ Արագ միջոցները միշտ բերում են հակառակ արդյունքի», — ընդգծել է դիետոլոգը։
Ցուկանովայի խոսքով՝ Կիրկորովի քաշի տատանումները հնարավոր է կապված լինեն հորմոնալ փոփոխությունների հետ, մասնավորապես՝ տեստոստերոնի խնդիրների։ Դրանք կարող էին առաջանալ բժշկական միջամտություններից ու տարբեր մանիպուլյացիաներից հետո։ «Կուզենայի հավատալ, որ աստղը վերջապես կկենտրոնանա առողջության պահպանման վրա ու կսկսի ապրել այնպես, ինչպես խոստանում էր», — հավելել է մասնագետը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)