Հայաստանի Մ17 հավաքականը հաղթանակ տարավ Մոլդովայի հասակակիցների նկատմամբ
Սպորտ
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը Ավանի ակադեմիայի մարզադաշտում կայացած ընկերական երկրորդ խաղում կամային հաղթանակ տարավ Մոլդովայի հասակակիցների նկատմամբ՝ 3:2 հաշվով։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։
Առաջին խաղակեսի մեծ մասում մեր թիմը երկու գնդակի տարբերությամբ զիջում էր մրցակցին, սակայն նախորդ խաղում դուբլ գրանցած Անդրանիկ Երվանդյանը կրճատեց հաշվի տարբերությունը՝ դարձնելով այն 1:2։
Երկրորդ խաղակեսի 78-րդ րոպեին Մհեր Հարությունյանը հավասարեցրեց հաշիվը, իսկ հաղթական գոլը խփվեց ավելացված ժամանակի 90+6-րդ րոպեին։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ