Կես տարվա դադարից հետո Արսեն Զախարյանը պատրաստ է վերադարձին
Սպորտ
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն։ Այս մասին հայտնում է Матч ТВ-ն:
Սպասվում է, որ Ռուսաստանը ներկայացնող հայ ֆուտբոլիստը կընդգրկվի «Էսպանյոլի» դեմ Լա լիգայի 2-րդ տուրի խաղին: Տեղեկությունը հաստատել են բասկյան ակումբից:
«Արսենը լիարժեք ինտենսիվությամբ մարզվում է ընդհանուր խմբի հետ: Նա անհարմարություններ չի զգում և պատրաստ կլինի «Էսպանյոլի» դեմ խաղին»,- ասել են ակումբի մամուլի ծառայությունից:
Վերջին անգամ 22-ամյա հայ ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել կես տարի առաջ՝ փետրվարին:


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ