ՀՀ ՏԿԵ նախարարը կայցելի Իրան, փաստաթղթեր կտորագրվեն․ Ֆարզանե Սադեղը մանրամասներ է հայտնել
Քաղաքական
Բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի տարածքով երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներով Պարսից ծոցը և Իրանի հարավային ազատ ջրերը Սև ծովին կապելու շուրջ, ինչպես նաև համաձայնություններ են ձեռք բերվել տրանսպորտային դիվանագիտության և տարանցման ոլորտում։ Այս մասին իրանական լրատվամիջոցներին ասել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը։
«Քանի որ Հայաստանը ելք չունի դեպի ծով, պայմանավորվածություն կա, որ մեր լոգիստիկ կենտրոնի աջակցությամբ փոխգործակցություն կունենանք Հայաստանի հետ։
Իրանի և Հայաստանի միջև սահմանին կկառուցվի երկրորդ կամուրջը՝ ապրանքների, ուղևորների և տարբեր սարքավորումների տեղաշարժը հեշտացնելու համար։
Կա նաև պայմանավորվածություն մաքսային ընթացակարգերի պարզեցման և առաջիկա ամիսներին տուրքերի արդարացի սահմանման վերաբերյալ։ Հաջորդ մեկ-երկու ամսվա ընթացքում՝ Հայաստանի ենթակառուցվածքների նախարարի՝ Իրան այցի ընթացքում, մենք կստորագրենք այլ փաստաթղթեր»,– ասեկ է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)