Լիտվան Ռուսաստանի հետ սամանին պաշտպանական գիծ կկառուցի
Աշխարհ
Լիտվան որոշել է Ռուսաստանի հետ սահմանին պաշտպանական գիծ կառուցել՝ հնարավոր ներխուժման դեպքում դիմակայելու համար։ Այս մասին գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։
«Լիտվան հրապարակել է Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմաններին պաշտպանական կառույցների 48 կիլոմետրանոց գոտի ստեղծելու ծրագրերը, որը կներառի ականապատ դաշտեր և կամուրջներ, որոնք կպայթեցվեն ռուսական ներխուժման դեպքում», - գրում է թերթը:
Նշվում է՝ այդ ծրագրերը պաշտպանության ամրապնդմանն ուղղված Մերձբալթյան երկրների ջանքերի մի մասն են դարձել: Նրանք փորձում են ամրապնդել սահմանները՝ խոչընդոտներ ստեղծելով արդեն գոյություն ունեցող արգելապատնեշներին։ Նշվում է, որ դա ֆինանսական օգնություն կպահանջի ԵՄ-ի կողմից։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ