Փաշինյանը խոսել է նոր կապիտուլյացիաներ ստորագրելու վերաբերյալ մեղադրանքների մասին
Քաղաքական
«Եթե հիշում եք, 2022 թ․-ի հուլիսին, օգոստոսին, սեպտեմբերին, հոկտեմբերին ընդդիմադիրներն ահազանգում էին, որ իշխանությունը պատրաստվում է կապիտուլյացիա ստորագրել, դրանից առաջ 2020 նոյեմբերի 9-ի փաստաթուղթը նրանք որակել էին որպես կապիտուլյացիա, չնայած դրան՝ ասում էին, որ իշխանափոխության դեպքում նրանք Նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակից ստորագրություն չեն հանելու, այսինքն՝ իրենք պատրաստ էին վերցնել իրենց իսկ որակած կապիտուլյացիայի պատասխանատվությունը»:
Այս մասին Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մինչդեռ այս դեպքում, երբ խաղաղություն է հաստատվել, նրանք ասում են, որ պատրաստվում են հետ վերցնել իրենց ստորագրությունը և չստորագրել խաղաղության համաձայնագիրը՝ վերադառնալով մեթոդաբանական սխալին․ կապիտուլյացիան ստորագրում են 1 անգամ, հնարավոր չէ 6 անգամ կապիտուլյացիա ստորագրել։ Եթե մենք լսենք մեր ընդդիմախոսներին, մենք 5-6 անգամ արդեն կապիտուլյացիա ենք ստորագրել և, դեռ քիչ է, պատրաստվում ենք նոր կապիտուլյացիաներ ստորագրել։ Սա արդեն բավարար վերլուծական բազա է՝ արձանագրելու համար, որ ընդդիմության գործընկերները այդպես խոսում են ասելիք չունենալու պատճառով, որևէ այլ պատճառ չկա»,- նկատեց նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)