Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ, բայց մեկ պայմանով. Լավրով
Քաղաքական
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպման Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ միայն այն դեպքում, եթե քննարկվելիք հարցերը նախապես մանրամասն մշակվեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ փոխանցում է РИА Новости-ն։
Լավրովի խոսքով՝ Մոսկվան չի բացառում նման հանդիպման հնարավորությունը, սակայն այն պետք է ունենա հստակ օրակարգ և արդյունք բերող բնույթ։ «Հարցերը, որոնք պետք է քննարկվեն բարձր մակարդակով, պետք է լավ մշակված լինեն», — ընդգծել է նա։
Այս հայտարարությունը հնչում է Ալյասկայում Պուտին-Տրամփ վերջին գագաթնաժողովից հետո, երբ Մոսկվան և Վաշինգտոնը որոշեցին առաջ տանել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման նոր մոտեցումներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)