Գերմանիայում վեճ է ծագել Ուկրաինա խաղաղապահ զորք ուղարկելու գաղափարի շուրջ
Աշխարհ
Ուկրաինայում խաղաղապահ առաքելություն իրականացնելու մասին Եվրոպայում ծավալված քննարկումները հակասական արձագանք են առաջացրել Գերմանիայում։ Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նշել է, որ չի բացառում գերմանական մասնակցությունը նման նախաձեռնությանը, սակայն ընդգծել է՝ ցանկացած որոշում պետք է համաձայնեցվի եվրոպական գործընկերների և կոալիցիայի ներսում։ Նա նաև հիշեցրել է, որ հնարավոր զորքի տեղակայումը կպահանջի Բունդեսթագի համաձայնություն։
Գերմանիայում բազմաթիվ քաղաքական գործիչներ զգուշացրել են նման քայլի հետևանքների մասին։ Որոշ կուսակցություններ քննադատել են նախաձեռնությունը՝ այն համարելով վտանգավոր, իսկ արտաքին գործերի նախարար Յոհանն Վադեֆուլը հայտարարել է, որ Ուկրաինա զորք ուղարկելը կարող է գերազանցել երկրի հնարավորությունները։ Հանրային հարցումները ցույց են տալիս հասարակության կիսված վերաբերմունքը․ գրեթե հավասար թվով քաղաքացիներ կողմ և դեմ են գերմանական զինվորների մասնակցությանը, հայտնում է Reuters-ը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը դրական են արտահայտվել խաղաղապահ ուժի գաղափարի մասին, մինչդեռ Գերմանիայում հարցի շուրջ զգուշավորությունը գերակշռում է։ Վերլուծաբանների կարծիքով՝ նման քայլը ոչ միայն բարդ է Գերմանիայի պատմական անցյալի պատճառով, այլ նաև վտանգ է պարունակում երկրի ներկայիս ռազմական կարողությունների և տնտեսական վիճակի համար։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ