Թրամփը ամերիկյան դրոշն այրելը պատժող գործադիր հրամանագիր կստորագրի
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է պատիժ սահմանել ամերիկյան դրոշը այրելու համար, համապատասխան հրամանագիրը կարող է ստորագրվել այսօր։ Այս մասին հայտնել է NewsNation պորտալը՝ հղում անելով նախագահական վարչակազմի աղբյուրներին։
Գլխավոր դատախազ Փեմ Բոնդիին հանձնարարվելու է վերանայել ԱՄՆ դրոշը այրելու դեպքերը և որոշել, թե արդյոք դա կարող է դասակարգվել՝ որպես մանր խուլիգանություն, հասարակական կարգի խախտում կամ շրջակա միջավայրին վնասող գործողություններ։
Փաստորեն, սա չի քրեականացնում ազգային խորհրդանիշը վնասելու արարքը, բայց թույլ կտա շրջանցել վանդալների պատժմանը խոչընդոտող իրավական սահմանափակումները։
ԱՄՆ-ում ազգային դրոշը այրելը հաճախ տեղի է ունենում տարբեր միջոցառումների և հանրահավաքների ժամանակ։ Օրինակ՝ անցյալ տարվա հուլիսին պաղեստինամետ ակտիվիստները, որոնք դեմ էին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Վաշինգտոն այցին, այրեցին երկու ամերիկյան դրոշ և Նեթանյահուի ինքնանկարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)