Մերցը միտումնավոր ԱՄՆ հանրապետականների խորհրդանիշով փողկապ է կրել Թրամփի հետ հանդիպման ժամանակ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը դիտավորյալ է ընտրել փղերով փողկապ (փիղը ԱՄՆ Հանրապետական կուսակցության խորհրդանիշն է-խմբ.) օգոստոսի 18-ին Սպիտակ տանը ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Մեյերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ես լսել եմ, որ այս փողկապը ընտրվել է լիովին դիտավորյալ։ Սակայն ես տեղյակ չեմ դիզայնի կամ ոճի ավելի մանրամասն նախասիրությունների մասին», - ընդգծել է նա։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է