Անվանվել է մթերք, որն առաջացնում է աղիքային բորբոքում
Այլ
Կարմիր միսը կարող է նպաստել բորբոքային աղիքային հիվանդությունների զարգացմանը՝ խախտելով միկրոֆլորայի հավասարակշռությունը: Այս եզրակացությանն են հանգել Չինաստանի մայրաքաղաքային բժշկական համալսարանի հետազոտողները: Աշխատանքը հրապարակվել է «Մոլեկուլային սնուցում և սննդի հետազոտություն» (MNFR) ամսագրում:
Փորձի ընթացքում մկներին երկու շաբաթ կերակրել են տարբեր տեսակի կարմիր միս՝ խոզի, տավարի և գառան մսով: Այնուհետև կենդանիներին արհեստականորեն դրդել են բորբոքում զարգացնել հաստ աղիքում: Պարզվել է, որ մսային դիետա ստացող բոլոր խմբերի մոտ բորբոքումն ավելի ծանր է եղել:
Գիտնականները գրանցել են բորբոքում առաջացնող ցիտոկինների ավելցուկ և իմունային բջիջների զանգվածային ներթափանցում աղիքային հյուսվածք: Միկրոբիոտայի վերլուծությունը ցույց է տվել Streptococcus, Akkermansia, Faecalibacterium և Lactococcus բակտերիաների քանակի նվազում, մինչդեռ Clostridium և Mucispirillum բակտերիաների համամասնությունը մեծացել է:
«Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս սննդի, աղիքային միկրոֆլորայի և անձեռնմխելիության միջև սերտ կապը և կարող է նպաստել բորբոքային աղիքային հիվանդությունների բուժման նոր մոտեցումների մշակմանը», - եզրակացրել է ուսումնասիրության հեղինակներից մեկը՝ բժշկական գիտությունների դոկտոր Դեն Թիանը:
Թարգմանությունը՝ Lurer.com-ի


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)