Ինչ դիրքորոշում ունի Պենտագոնը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ. Politico
ԱՄՆ
Պենտագոնի բարձրաստիճան քաղաքական պաշտոնյան դաշնակիցներին հայտնել է, որ Միացյալ Նահանգները նախատեսում է նվազագույն դեր խաղալ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու գործում, գրում է Politico-ն։
Հրապարակման համաձայն՝ սա այն հստակ նշաններից մեկն է, որ Եվրոպան պետք է Ուկրաինայում խաղաղության ապահովման գործում կարևոր դեր ստանձնի։
Ըստ Politico-ի՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ֆինլանդիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կոչ են արել ամերիկյան կողմին բացահայտել, թե ինչպես է Վաշինգտոնը մտադիր ներդրումներ կատարել անվտանգության երաշխիքների մեջ։ Տեքստում ասվում է, որ դաշնակիցները մտահոգված են, որ Միացյալ Նահանգները երկարաժամկետ խաղաղության հաստատումից հետո կհույսը կդնի Եվրոպայի վրա։
«Ավելի ու ավելի պարզ է դառնում, որ Եվրոպան է դա անելու։ Միացյալ Նահանգները լիովին ոչնչի հանձնառու չէ», - ասել է ՆԱՏՕ-ի դիվանագետը, որը ծանոթ է բանակցությունների ընթացքին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)