ԵՄ-ն կվերացնի ամերիկյան բոլոր արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերը
Աշխարհ
Եվրամիությունը նախատեսում է վերացնել ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների վրա դրվող մաքսատուրքերը։ Այս մասին ասվում է ԵՄ-ի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ՝ «Փոխադարձ, արդար և հավասարակշռված առևտրի մասին» շրջանակային համաձայնագրի վերաբերյալ, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
«Եվրամիությունը մտադիր է վերացնել ԱՄՆ-ից ներմուծվող բոլոր արդյունաբերական ապրանքների վրա դրված մաքսատուրքերը և մուտք ապահովել դեպի արտոնյալ շուկա ամերիկյան ծովամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի լայն տեսականու համար», - ասվում է փաստաթղթում։
Հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն արտոնյալ մուտք կապահովի, այդ թվում՝ վերամշակված սննդամթերքի համար, ընդեղենի, թարմ և վերամշակված մրգերի ու բանջարեղենի, սոյայի յուղի, խոզի մսի և այլնի համար։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ