Ուզբեկստանի նախագահին առաջարկել են ներկայացնել Նոբելյան մրցանակի
Հասարակություն
Ուզբեկստանում երկրի նախագահ Շավքաթ Միրզիյոևին առաջարկել են առաջադրել Նոբելյան խաղաղության մրցանակի։ Այս մասին հայտարարել է Ուզբեկստանի ոչ ալկոհոլային ըմպելիքների և հյութերի արտադրողների ասոցիացիայի ղեկավար Ալֆիա Մուսինան՝ նախագահի և գործարարների բաց երկխոսության ժամանակ, հաղորդում է «Узбекистан-24»-ը։
«Եթե դա իմ իշխանության մեջ լիներ, ես կառաջադրեի ձեզ Նոբելյան խաղաղության մրցանակի», – ասել է Մուսինան՝ շնորհակալություն հայտնելով Միրզիյոևին բիզնեսին վերջին տարիներին ցուցաբերված ուշադրության համար։
Ավելի վաղ Միրզիյոևը հայտարարել էր, որ առաջիկա ամիսներին Ուզբեկստանը և Եվրամիությունը կստորագրեն ընդլայնված գործընկերության և համագործակցության մասին պայմանագիր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)