Դիետոլոգը նշել է արագ քաշ ավելացնող մթերքները
Հասարակություն
Վիճելի մթերքները, որոնք կարող են արագորեն նպաստել քաշի ավելացմանը, ցանկալի է բացառել սննդակարգից, նշել է դիետոլոգ Մարիա Շվաբաուերը։ Նրա խոսքով՝ հիմնական վտանգավոր մթերքներից են չիպսերը, չրիկները, աղի ընկույզները, ինչպես նաև երշիկները, սոսիսները և մսամթերքի այլ պատրաստի տեսակներ։ Դրանք հարուստ են կենդանական ճարպերով և հավելումներով, բայց գրեթե չեն պարունակում օգտակար սպիտակուցներ։
Մասնագետը հավելել է, որ քաշի ավելացմանը նպաստում են նաև մարգարինով պատրաստված խմորեղենն ու քաղցրավենիքները՝ «Կուրաբյե» տեսակի թխվածքաբլիթները, վաֆլիները, ինչպես նաև ցածրորակ տորթերն ու խմորեղենները։
Շվաբաուերի խոսքով՝ պետք է զգուշությամբ վերաբերվել նաև հյութերի և սոուսների մեծ քանակին, ինչպես նաև մեծ քանակությամբ յուղով տապակված սննդին՝ պիրոժկներին, չեբուրեկներին և ֆրի կարտոֆիլին, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)