ԱՄՆ-ում Թրամփի հատուկ դեսպանորդին անվանել են «քայլող աղետ»
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆը սխալներ է թույլ տվել Ռուսաստանի հետ բանակցությունների ժամանակ։ Այս մասին հայտնել է ամերիկյան Foreign Policy ամսագիրը, որը պաշտոնյային անվանել է «քայլող աղետ»։
Հրապարակման համաձայն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հանդիպումից հետո Ուիթկոֆը սխալ է մեկնաբանել փոխանցված ուղերձը։
Ամսագիրը նշում է, որ նման սխալները զարմանալի չեն, քանի որ հատուկ դեսպանորդը թույլ չի տալիս Պետդեպարտամենտի և ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի փորձագետներին մասնակցել իր հանդիպումներին։
Հոդվածում նշվում է, որ Ուիթկոֆը նախկինում քննադատության էր ենթարկվել խաղաղ կարգավորման համատեքստում նշված որոշ տարածաշրջանների անունները չիմանալու համար։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ