Բոլորը ուզում են, որ ինքը առաջադրվի երրորդ անգամ. Թրամփ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հանդիպելով Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ, հայտարարել է, որ հասարակությունը ցանկանում է իր նոր առաջադրումը։ Այս մասին գրում է The New York Post-ը։
Ամերիկյան մամուլի փոխանցմամբ՝ Սպիտակ տանը մի սենյակ վերածվել է «անվճար սուվենիրների խանութի», որտեղ հյուրերին բաժանվում է Թրամփի խորհրդանշիկ պարագաներ։ Թրամփը, ցույց տալով Ալիևին «Trump 2028» գրությամբ գլխարկ, ասել է. «Գիտեք, ԱՄՆ-ում երրորդ ժամկետով առաջադրվել չի կարելի։ Բայց ես բոլորից 28 կետ բարձր եմ։ Բոլորը ցանկանում են, որ ես կրկին առաջադրվեմ»։
Աղբյուրների փոխանցմամբ՝ Ալիևը դրականորեն արձագանքել է այս հայտարարությանը։ Ավելի վաղ The Wall Street Journal-ը գրել էր, որ Թրամփը չի շտապում հայտարարել՝ ում կտեսնի իր կուսակցությունից որպես հնարավոր ժառանգորդ 2028-ի ընտրություններին՝ նախընտրելով պահել ինտրիգը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)