19-ամյա երիտասարդին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում «կատակով» կրակոցի համար
Հասարակություն
Սանկտ Պետերբուրգում 19-ամյա երիտասարդը գիշերվա ընթացքում կրակել է ազդանշանային ատրճանակից՝ «կատակ անելու» նպատակով։ Դեպքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում՝ Գորոխովայա փողոցում։ Տղայի գործողությունները կարող էին առաջացնել խուճապ, ինչի հետևանքով նրա դեմ հարուցվել է քրեական գործ։
Քննությունը ընթանում է ՌԴ Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածով («Խուլիգանություն»), որը նախատեսում է մինչև յոթ տարվա ազատազրկում։ Ինցիդենտի մասին գրել է Telegram-ալիք «112»-ը։
Նշենք, որ սա մեկ օրվա ընթացքում միակ միջադեպը չէր։ Ավելի վաղ Չելիաբինսկի մարզի Միաս քաղաքում ոստիկանները ձերբակալել էին 45-ամյա տղամարդու, ով կրակել էր սեփական կնոջ ուղղությամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)