ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի փոխհրամանատարը շրջել է Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայով
Հասարակություն
Ճանաչողական այցով օգոստոսի 20-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա էր այցելել ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատարի տեղակալ, ազգային գվարդիայի ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Քարլին Ուիլյամսի ղեկավարած պատվիրակությունը։
Հյուրերը ծանոթացել են ակադեմիայի կառուցվածքին, ուսումնական ծրագրերին, ինչպես նաև ուսուցման ոլորտի արդի մոտեցումներին։
Հանդիպման ավարտին պատվիրակությունը շրջել է ռազմական ակադեմիայի տարածքում, այցելել նաև ակադեմիայի թանգարան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)