«ՀԷՑ»-ում պաշտոններից ազատումները հասան մարզեր
Քաղաքական
ՀԷՑ-ում Ռոմանոս Պետրոսյանի նշանակումից հետո կադրային ջարդը երևանյան կենտրոնական գրասենյակից տեղափոխվել է մարզեր։
Այս օրերին ազատվել են ՀԷՑ-ի չորս մարզային մասնաճյուղերի տնօրեններ, գլխավոր ինժիներներ, ինչպես նաև ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի չորս խորհրդականներ։
Իսկ նախօրեին քաղաքական փոխըմբռնման խայծը կուլ չտալու համար ազատվել է նաեւ Վանաձորի`Դեբեդի մասնաճյուղի էներգաիրացման գծով փոխտնօրեն Տիգրան Բադոյանը և նույն մասնաճյուղի գլխավոր ինժիները։
Բազմամյա փորձ ունեցող մասնագետները հայտնվել են անորոշ իրավիճակում՝ ստիպված ենթարկվելով քաղաքական նպատակներով նշանակված նոր ղեկավարությանը։
Ազատման պաշտոնական ձևակերպումը «անվստահությունն» է։ Սակայն հարց է առաջանում՝ ինչպես կարելի է նման հիմք կիրառել այն աշխատակիցների նկատմամբ, որոնք տարիների փորձ ունեն և համակարգում նշանակալի դեր են ունեցել։
Պաշտոնական պատճառաբանությունն ավելի շատ հիշեցնում է փորձ՝ ազատվել այն ղեկավարներից, ովքեր կարող էին հանդես գալ որպես հակակշիռ և իրական ազդեցություն ունենալ համակարգի վրա։
Արդեն սկսվել են բողոքների և դատական հայցերի գործընթացներ․ Գագիկ Սարգսյանը, Հովիկ Համբարձումյանը, Համբարձում Գրիգորյանը և նախկին ԺՊ Դավիթ Ղազինյանը դատարաններում պահանջում են անվավեր ճանաչել իրենց աշխատանքից ազատման հրամանները և վերականգնել իրենց իրավունքները։
Սեպտեմբերի 1-ի դրությամբ սպասվում են նոր կադրային ազատումներ, ինչը գրեթե ահաբեկչական մթնոլորտ է ստեղծել համակարգում։
Բազմամյա աշխատակիցներին հասկացնել են տալիս, որ չունեն այլընտրանք, քան համագործակցել նոր քաղաքական ղեկավարության հետ։
Մանե Գևորգյան


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)