Փայտով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ տարածք
Հասարակություն
Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողներն օգոստոսի 13-ին կատարած գիշերային շրջայցերի ընթացքում Արծվաբերդ գյուղի «Մեհրաբ» կոչվող տարածքում նկատել են փայտանյութով և խողովակներով բարձված «Զիլ-131» մակնիշի բեռնատար։ 43-ամյա վարորդը բեռի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Ըստ նրա՝ փայտանյութը բերել էր անտառից։
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ բեռնատարում առկա փայտանյութը հաճարենի ու թխկենի է։
Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան