Երկու շաբաթից կիմանանք․ Թրամփ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Ուկրաինայում խաղաղ կարգավորման հետ կապված իրավիճակը պարզ կդառնա երկու շաբաթվա ընթացքում, փոխանցում է Clash Report-ը:
«Երկու շաբաթից մենք կիմանանք՝ Ուկրաինայում խաղաղություն կլինի, թե ոչ։ Դրանից հետո գուցե ստիպված լինենք փոխել մարտավարությունը։ Շատ շուտով մենք դա կիմանանք», - ասել Է Թրամփը։
ԱՄՆ նախագահի խոսքերից պարզ չէ, թե հակամարտության կողմերից որ մեկին է նա պատրաստ մեղադրել խաղաղ գործընթացը տապալելու մեջ։ Հնարավոր է, որ ԱՄՆ նախագահը նախապես չի կողմնորոշվել այդ հարցում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)