Եվրոպական առաջնորդները խորհրդարանական ընտրություններից առաջ կայցելեն Մոլդովա
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը օգոստոսի 27-ին կայցելեն Մոլդովա։ Այս մասին հաղորդում է AFP-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատի հայտարարությանը։
Քիշնև այցը կկայանա Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հրավերով՝ երկրի՝ ԽՍՀՄ-ից անկախության հռչակման 34-ամյակի կապակցությամբ։ Ինչպես նշվել է Փարիզում, եվրոպացի առաջնորդների այցի նպատակներից մեկը կլինի «Մոլդովայի անվտանգությանը, ինքնիշխանությանը և եվրոպական ուղուն աջակցության հաստատումը»։
Քաղաքական գործիչների այցը Մոլդովա կկայանա հանրապետությունում սեպտեմբերի 28-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններից ուղիղ մեկ ամիս առաջ։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ