Եթե Բագրատ Սրբազանի հետ լուսանկար ունեցողների 5 տոկոսը հավաքվի դատարանի մոտ, Նիկոլը ստիպված բաց կթողնի նրան. Արմեն Աշոտյան
Հասարակություն
Բագրատ Սրբազանի ու նրա աջակիցների գործով իշխանությունների վրա հանրային ճնշման առկայության դեպքում Փաշինյանը ստիպված կլինի ազատել նրանց։ Նման համոզման է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Քաղբանտարկյալների առկայութունը մեր երկրում ավելի գերակա է, քան ընդդիմության ընթացիկ աշխատանքների հարցը։ Խնդրում եմ, քաղբանտարկյալների հարցը չդարձնել ընդդիմության իրար մեջ մունաթի առարկա»,-ասաց նա։
ՀՀԿ փոխնախագահի խոսքովէ գուցե քաղբանտարկյալների ազատման համար ընդդիմությունը լավ չի պայքարում կամ լավ չի հանրայնացնում այդ աշխատանքները, բայց նաև հանրությունը լավ չի պայքարում։
«Եթե Բագրատ Սրբազանի հետ լուսանկար ունեցողների, «Սրբազան պայքարի» օրերին նրան բարևել տենչացողների 5 տոկոսը հավաքվի դատարանի դահլիճում, ակցիա անի, համոզված եմ, որ Բագրատ Սրբազանին ու տարբեր գործերով դատվող անձանց շատ արագ հանրային ճնշման ներքո Նիկոլը ստիպված կլինի բաց թողնել, քանի որ նրանց նստելու պարագայում պրոբլեմներն ավելի շատ կլինեն։ Այո, հենց այդպես էլ թող հնչի, սա հիասթափութուն է մեզանից, ինքս ինձանից»,-ասաց Աշոտյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)