Ռուսաստանում Ալիևի ռազմական սպառնալիքը կապել են Թեհրանի հետ
Քաղաքական
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ նոր պատերազմին երկրի պատրաստվածության մասին, կապված է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանի՝ Երևան այցի հետ։ Այդ մասին «Լենտա․ռու»-ի հետ զրույցում նշել է մերձավորարևելյան հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը։
Ըստ նրա՝ Ալիևի խոսքերը արտացոլում են Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված հուշագրում առկա լարվածությունը և չբացահայտված կետերը։ «Պեզեշքիանը Երևանում առաջարկեց ստորագրել ռազմավարական պայմանագիր, որտեղ ամրագրվում է «Զանգեզուրի միջանցքի» կարգավիճակը։ Դա չի համապատասխանում Բաքվի շահերին», — ընդգծել է Տարասովը։
Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ ադրբեջանական բանակը միշտ պետք է լինի պատերազմի պատրաստ վիճակում, քանի որ «անհնար է կանխատեսել, թե ինչ կլինի վաղը»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)