Ալիևի կողմից անսպասելի ձևակերպում է հնչել գագաթնաժողովում
Քաղաքական
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել հայտարարությամբ, որում նախկին նախագահ և այժմյան «թուրքմեն ժողովրդի առաջնորդ» Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին անվանել է «եղբայր»։ Նա այս մասին ասել է «Թուրքմենաստան–Ադրբեջան–Ուզբեկստան» գագաթնաժողովի ընթացքում, հաղորդում է Caliber-ը։
«Եռակողմ ձևաչափով քննարկումները մեծ կարևորություն ունեն։ Դա մեծ օգտակարություն կբերի և հրաշալի արդյունքներ կտա։ Սիրելի եղբայր, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ», — ընդգծել է Ալիևը։
Գագաթնաժողովին, որն անցկացվում է Թուրքմենաստանում, մասնակցում է նաև Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։ Կողմերը քննարկում են առևտրատնտեսական, տրանսպորտային ու էներգետիկ համագործակցության խորացման հարցերը։ Միրզիյոևը իր խոսքում գովաբանել է Ալիևին Եվրոպայի հետ կապերի ամրապնդման հարցում ցուցաբերած աջակցության համար՝ ընդգծելով, որ Ուզբեկստանը շուտով ստորագրելու է ընդլայնված գործընկերության համաձայնագիր Եվրամիության հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)